Հոլիվուդյան  դերասան Ջոնի Դեպի փաստաբանները հայտարարել են, որ դերասանի նախկին կինը՝ Էմբեր Հերդը դավաճանել է նրան ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի և դերասան Ջեյմս Ֆրանկի  հետ, գրում է Sky News-ը:

Փաստաբան Դեյվիդ Շերբորնը հայտարարել է, որ բազմաթիվ փաստեր ունի, ինչը հերքում է ամուսնալուծության կեղծ պատճառը՝ բռնությունը:

Հիշեցնենք՝ դերասանուհին մեղադրել էր իր նախկին ամուսնուն բռնություն կիրառելու մեջ: Կինը նաև պնդել է, թե տանջվել է Ջոնի Դեպի՝ իր անհավատարմության մասին կասկածների պատճառով:

Նախկին ամուսինը հերքում է բռնութան հետ կապված բոլոր մեղադրանքերը: Վերջինիս փաստաբանները կադրեր են գտել, որոնցում Էմբեր Հերդը լողազգեստով է և Իլոն Մասկի հետ՝ վերելակում: Մի քանի լուսանկարներում զույգը գրկախառնված է: Փաստաբանները պնդում են, որ այդ լուսանկարներն արվել են այն ժամանակ, երբ Դեպն ու Հերդը եղել են դեռ ամուսիններ և ապրել են նույն  հյուրանոցում: Կադրեր կան նաև Դեպի և Հերդի լոսանջելեսյան ամառանոցից, որտեղ  երևում է, որ կինն այլ տղամարդու հետ է, ենթադրաբար՝ դերասան Դեյվիդ Ֆրանկի: Փաստաբանը պնդում է, որ այդ կադրերը առանձնատան տեսահսկման սարքից է վերցրած, և հանդիպումը կայացել է  Ջոնի Դեպի կողմից կնոջը բռնության ենթարկելու ենթադրյալ դեպքից րոպեներ անց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել