Shantnews.am-ը գրում է․

Անցած մեկ օրվա ընթացքում Աֆրիկայում կորոնավիրուսով վարակվելուց հետո մահվան դեպքերի թիվն աճել է 205-ով. համավարակի մեկնարկից ի վեր մահացել է 11 052-ից ավելի աֆրիկացի, ԱՀԿ-ի տարածաշրջանային ներկայացուցչության հայտարարությունը փոխանցում է ТАСС-ը:

Կազմակերպության տվյալներով՝ վարակվածների ամենամեծ թիվը գրանցվել է Հարավային Աֆրիկայում, Նիգերիայում և Գանայում, իսկ մահացությունների թվով առաջատարն է Եգիպտոսը:

Ընդհանուր առմամբ, ըստ պաշտոնական տվյալների, մայրցամաքում կա 444 983 վարակված մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել