Ես չգիտեմ, սրանք կհասցնե՞ն «Հայ եկեղեցու պատմություն» առարկան հանեն դպրոցական ծրագրերից, թե ոչ։ Շատ բարդ իրավական ընթացակարգ է, պետք է փոխել մի քանի օրենք։
Բայց այն, որ շատ կարճ ժամանակ հետո այս առարկան վերականգնվելու է դպրոցական ծրագրերում, ես չեմ կասկածում։
700 մարդու մահվան մեջ անմիջական մեղավոր և պետական կարգը կազմաքանդած կազմակերպված հանցավոր խմբի անդամների համար 10 տարի ավել թե պակաս, կարծում եմ արդեն էական նշանակություն չունի։
Ինչպես մի առիթով արդարացիորեն նշեց Փաշինյանը, իրենք այլևս կորցնելու բան չունեն . . .
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aghazinyan/posts/10213311271936493
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել