Մեծ հաշվով ի՞նչ տվեց Սահմանադրական Դատարանի դիմադրությունն ուզուրպատորին։
Տվեց այն, որ 89 ԻՔական պատգամավոր քրեական հոդվածի տակ մտան, դարձան հանցագործ։ Կկանգնե՞ն արդյոք նրանք երբևէ դատարանի առաջ։ Ես շատ հույս ունեմ, որ այո ու կանեմ ամեն ինչ, որ կանգնեն։
Բայց պիտի հասկանանք, որ այդ 89-ի դատարանի առաջ կանգնելն ի վերուստ կանխորոշված չէ։ Դրան մենք պիտի հասնենք։ Մեր աչքերի առաջ է Ելցինի օրինակը, ով այդպես էլ Սահմանադրական կարգ տապալելու համար պատասխանատվության չենթարկվեց։ Այս սցենարը Հայաստանում պիտի բացառենք։
Շնորհավոր Սահմանադրության տոնը։ Աստված տա, որ Սահմանադրության արժեքի ընկալումը, յուրաքանչյուրիս համար հակակշիռների մեխանիզմի անհրաժեշտության գիտակցումը մեր մոտ շուտ հասունանա։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/koreolan/posts/3314123738668957
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել