«Հայ Եկեղեցու պատմությունը», ՈՐՊԵՍ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԱՌԱՐԿԱ, նախատեսված է «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքով (8-րդ հոդված)։ Այս դրույթի առնչությամբ Վենետիկի հանձնաժողովը առնվազն երկու անգամ մեծածավալ եզրակացություն է տվել (2009 թ. հուլիսի 12-13֊ին և 2017 թ. հոկտեմբերի 16-ին) և երկուսում էլ այն խոցելի չի որակել, իսկ ՄԻԵԴ֊ը եկեղեցու պատմության դասավանդումն անգամ դիտարկել է կրթությամբ իրազեկվածությունը բարելավելու եղանակով մարդու իրավունքների պաշտպանության միջոց (այս դիրքորոշման վրա հղումն առկա է հենց Վենետիկի հանձնաժողովի եզրակացություններում)։ Հայ Եկեղեցու պատմությունն այն նվազագույնն է, ինչ անհրաժեշտ է հոգևոր և ազգային ինքնության արժեքները սերունդների գիտակցությունում հնարավորինս անաղարտ պահելու համար։ Ուզում եմ հավատալ, որ Ազգային ժողովը չի գնա վերը նշված օրենքը վերանայելու ճանապարհով։
Հ.Գ. ինչպես խոստացել էի՝ արտահայտվելու եմ միայն ծայրահեղ առանցքային խնդիրների շուրջ ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել