Armsport.am-ը գրում է․

Ֆրանսիական «Լիոնի» կիսապաշտպան Ուսեմ Աուարը կարող է տեղափոխվել «Արսենալ», տեղեկացնում է The Daily Mail-ը:

Լոնդոնյան ակումբը պատրաստ է 40 միլիոն եվրո վճարել 21-ամյա ֆրանսիացու համար:

Ֆուտբոլիստին իրենց կազմում են ցանկանում տեսնել ՝ «Մանչեսթեր Սիթին» և ՊՍԺ-ն:

Հավելենք, որ Լիգա 1-ի ավարտված մրցաշրջանում Աուարը մասնակցել է 25 հանդիպման և դարձել ՝ 3 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել