Օրգազմն այն տրամաբանական վերջնակետն է, որով ավարտվում է սեռական հարաբերությունը և որին մեծ հաշվով ձգտում են բոլորը՝ անկախ սեքսի ընթացքի պատճառած հաճույքից։
Որոշ կանայք օրգազմ են զգում առաջին իսկ սեռական հարաբերության ընթացքում, սակայն մյուսների հետ այդպես չի լինում։ Կան կանայք էլ, որ սկսում են օրգազմ ապրել առաջին ծննդաբերությունից հետո միայն։
Սեքսից հաճույք զգալու կարողության վրա մի շարք գործոններ են ազդում, այդ թվում՝ հոգեբանական։ Ինտիմ կյանքից հաճույք չզգալը կարող է պայմանավորված լինել՝
- առաջին անհաջող սեռական փորձով,
- արտաքինի պատճառով ինքնագնահատականի անկմամբ և անինքնավստահությամբ,
- ուժեղ սթրեսով։
Մեծ դեր է խաղում նաև տան միջավայրը։ Պատահում է, որ նորապսակներն ապրում են ծնողների հետ, և անհարմարության զգացումը, ձայների լսելի լինելու վախը, անհարմար պահի դուռը թակելու մասին մտքերը խոչընդոտում են սեռական կյանքը լիարժեք վայելելուն։
Օրգազմի բացակայության պատճառները կարող են թաքնված լինել նաև ամուսնու վերաբերմունքում։ Եթե նա կոպիտ է, էգոիստ, հաշվի չի առնում կնոջ հույզերն ու չի կարևորում սկզբնական քնքշանքի փուլը, մտածում է միայն օրգազմի հասնելու մասին, ապա կինը չի կարողանում լիովին թուլանալ և վայելել պրոցեսը՝ հասնելով հաճույքի տրամաբանական բարձունքին։
Առողջական վիճակը նույնպես կարող է նպաստել օրգազմի բացակայությանը։ Եթե տարիներ շարունակ չի ստացվում օրգազմի հասնել, ապա պետք է դիմել մասնագետի, անհաժեշտության դեպքում նրա նշանակմամբ որոշակի հետազոտություններ անցնել և համապատասխան խորհրդատվություն ու բուժում ստանալ։
Հաճախ օգտակար է լինում նաև հոգեթերապիան, եթե չկա օրգանական որևէ խանգարում։