Էն ողջ զզվելի անբարոյականությունը, որ ներկա իշխանություններն անում են եկեղեցու հանդեպ, ուղղակի նողկալի ա: Կրկնակի նողկալի ա էն հավատացյալների լռությունը, ովքեր գլխահակ աջակցում են էս ամեն ինչին:

Ես չեմ պատկերացնում, չի մտնում գլուխս․ ո՞նց կարա իրեն Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ համարող մարդը նայի էս ամենին, հասկանա էս ամենն ու շարունակի աջակցել սրանց՝ ասելով․ «Դե, ասֆալտ են անում, լավ ա», «Թոշակս 3000-ով բարձրացրին, լավ ա», «Յա բա խի՞ ա տերտերը ջիպ քշում»․․․

Ասֆալտը վաղը թուրքն ու ադրբեջանիցն էլ կարան անեն, դեռ մի բան էլ լավ, թոշակդ էլ ոչ թե 3000-ով, այլ 30.000-ով կբարձրացնեն, ջիպ քշող հոգևորականն էլ, եթե դա անազնիվ ճանապարհով ա վաստակել, վաղը հաստատ բարձրյալի առաջ պատասխան կտա, անհոգ եղեք։ Դուք կրոնին ու եկեղեցուն նայեք ոչ թե նյութական, այլ հոգևոր արժեքի տեսանկյունից, որը ձեր աչքի առաջ ձեր լուռ համաձայնությամբ բարոյալքում են:

Վաղը-մյուս օր բարձր թոշակով ու ասֆալտապատ ճամփեքով կդառնաք առանց ազգային ինքնության բիոզանգվածներ:

Գուցե ծայրահեղ եմ գրել, բայց էս անբարոյականության դեմ էլ ուրիշ ձև հնարավոր չէ պայքարել: Իրենց հետ իրենց մեթոդներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել