«Հայ եկեղեցու պատմության» դեմ հարձակումը սկսվել է 2018-ի մայիսից: Նիկոլի իշխանության գալուց անմիջապես հետո ծնվեց «նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումը, դրան հաջորդեց Կկաթողիկոսի փոփոխության մասին ԱԺ փոխխոսնակի հայտարարությունը․ սրանով իշխանությունը փորձում է հոգեւոր կյանքում էլ հեղաշրջում անել։
Վերջին ժամանակներումս էլ խոսվում այն մասին, որ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան՝ որպես այդպիսին, դպրոցում կարող է այլեւս չլինել: Ներկայիս իշխանության կարկառուն ներկայացուցիչները խոսում են այն մասին, որ ՀԵՊ-ը կարող է հանվել կրթական ծրագրերից։
Անընդունելի է համարում ՀԵՊ-ի կրթական ծրագրերից հանելը, մեր եկեղեցու պատմությունը հայոց պատմության մաս է կազմել դարեր շարունակ, մեր ազգը, մեր երեխաները պետք է ունենան ոչ միայն ժամանակակից մարդու կոդ, այլ նաեւ ազգային ինքնության կոդ։
«Հայ եկեղեցու պատմությունը» դպրոցական ծրագրերից որպես առանձին առարկա հանելով՝ Փաշինյանը ցույց է տալիս, որ մեր Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ չէ։
Մենք քրիստոնյա ազգ ենք, եթե երկրի ղեկավարը եկեղեցու հետեւորդ չէ, այլ աղանդավորական ինչ-որ շարժման, օր առաջ պետք է հրաժարական տալ։
Հ.Գ. Ինձ հասած տեղեկություններով ինչ-որ զեկույց է եկել ԿԳՄՍ նախարարություն ՄԱԿ-ից, որ կրթական օջախներից պետք է հանվի ՀԵՊ-ի առարկան։