Armeniasputnik.am-ը գրում է․

Մասնագետները հասկանում էին, որ մի օր համաճարակի բռնկում է տեղի ունենալու, սակայն ամեն երկրի համար կորոնավիրուսը տարբեր աստիճանի մարտահրավեր դարձավ։

Բոլոր երկրների գիտնականները հասկանում էին, որ վաղ թե ուշ նոր հարուցիչ է հայտնվելու, ու պատրաստվում էին COVID-19-ի պես վարակի համաճարակին։ Նման հայտարարությունն է արել Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան։

«․․․Մենք իսկապես պատրաստվում էինք դրան։ Սակայն հիմա ակնհայտ է, որ տարբեր երկրների պատրաստականությունը տարբեր մակարդակի վրա է։ Բոլորս՝ համաճարակաբաններ, գիտնականներ, հասկանում էինք, որ մի օր այս պահը գալու է», - ասել է Պոպովան «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։

Նա ավելացրել է, որ նոր հարուցիչի մասին նույնիսկ ֆանտաստ գրողներն են գրել` այս ժամանակաշրջանը անվանելով «Х վարակի» շրջան։


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել