Armenpress.am-ը գրում է․

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի, հաստատված դեպքերի թիվն անցել է 11 միլիոն 33 հազարը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 525 հազարը: Ապաքինվել է ավելի քան 6 միլիոն 185 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2 միլիոն 833 հազար 922 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 131 հազար 544 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 1 միլիոն 502 հազար 424-ի, մահերինը՝ 62 հազար 45-ի: Վարակվածների թվով հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 667 հազար 883 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 6 հազար 718 նոր դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 9 հազար 859 մարդ: 4-րդ տեղում է Հնդկաստանը, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 633 հազար 381-ի, մահերինը՝ 18 հազար 320-ի:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Իսպանիան է, որտեղ վարկվածների թիվը 297 հազար 183 է: Մահացածների թիվը կազմում է 28 հազար 368: Հաջորդում է Պերուն, որտեղ հաստատված դեպքերի թիվը 292 հազար 4 է: Մահացության ցուցանիշը կազմում է 10 հազար 45: Հաջորդող երկիրը Չիլին է, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 284 հազար 541-ի, մահերինը՝ 5 հազար 920-ի: Վարակվածների թվով 8-րդ տեղում է հայտնվել Միացյալ Թագավորությունը, որտեղ հաստատված դեպքերի թիվը 283 հազար 757 է, մահերինը՝ 43 հազար 995: Իտալիայում առկա է 240 հազար 961 հաստատված դեպք, մահերի թիվը կազմում է 34 հազար 818: Տասնյակը եզրափակում է Իրանին շրջանցած Մեքսիկան, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը 238 հազար 511 է, մահերինը՝ 29 հազար 189:

Վարակակիրների թվով Թուրքիան 13-րդն է: Այստեղ վարակվածների թիվը 202 հազար 284 է, մահերինը՝ 5 հազար 167:

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 22-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 5-ով: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 83 հազար 542, որից ապաքինվել է 78 հազար 499-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 943-ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 15 մարդ:

Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 201 հազար 801 հաստատված դեպք կա: Հաջորդը Կատարն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 98 հազար 653, մահերինը՝ 121: Եգիպտոսում առկա է 71 հազար 299 հաստատված դեպք, վարակի հետևանքով մահացել է 3 հազար 120 մարդ: Վարակվածների թվով հաջորդը Իրաքն է: Այստեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 56 հազար 20, մահերինը՝ 2 հազար 312: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 49 հազար 469 է, մահացածներինը՝ 317: Հաջորդում է Քուվեյթը, որտեղ վարակվածների թիվը շուրջ 48 հազար է, մահացածներինը հասել է 672-ի: Լիբանանում կա 1830 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 35: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 328-ի: Մահացել է 10 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել