1in.am-ը գրում է.
Օսկարակիր դերասանուհի 39-ամյա Պենելոպե Կրուզը կրկին մայր է դարձել: Հուլիսի 22-ին Կրուզը և նրա ամուսինը՝ Խավիեր Բարդեմը, դուստր են ունեցել: Այս մասին հաղորդում է hollywoodlife-ը:
Աղջիկը ծնվել է Մադրիդի կլինիկաներից մեկում: Հաղորդվում է, որ մայրը և երեխան իրենց լավ են զգում:
Կրուզի և Բարդեմի դուստրը ծնվել է Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի և Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի առաջնեկի լույս աշխարհ գալու օրը:
Նշենք, որ Պենելոպեն և Խավիերը 2011թ. որդի են ունեցել:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_201189.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել