Սպիտակ կեռասի չիր սեզոնային ամենահամեղ և ամենաշատ պատրաստվող չրերից մեկն է։

Այսօր որոշել ենք ձեզ ներկայացնել կեռասի չրի պատրաստման եղանակը բոլոր մանրամասներով և գաղտնիքներով։

Բաղադրամասեր  

1 կգ կեռասին ՝ 

0,5 կգ շաքարավազ,

1 թեյի գդալ դարչին,

1/4 հատ կիտրոնի հյութ

Պատրաստման եղանակը  

Առաջին հերթին պետք է լավ լվանալ կեռասները և կորիզազրկել։ Այնուհետև վրան լցրեք բոլոր բաղադրիչները՝ շաքարավազը, դարչինը և կիտրոնի հյութը։

Այդ ամենը պետք է եփել այնքան, մինչև կեռասները փափուկ լինեն։

Իսկ հետո քամեք ստացված զանգվածը, հատիկները շարեք յուղաթղթի վրա և դրեք ջեռոցը մի քանի ժամ։

Այն կարող եք չորացնել նաև արևի տակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել