Սպիտակ կեռասի չիր սեզոնային ամենահամեղ և ամենաշատ պատրաստվող չրերից մեկն է։
Այսօր որոշել ենք ձեզ ներկայացնել կեռասի չրի պատրաստման եղանակը բոլոր մանրամասներով և գաղտնիքներով։
Բաղադրամասեր
1 կգ կեռասին ՝
0,5 կգ շաքարավազ,
1 թեյի գդալ դարչին,
1/4 հատ կիտրոնի հյութ
Պատրաստման եղանակը
Առաջին հերթին պետք է լավ լվանալ կեռասները և կորիզազրկել։ Այնուհետև վրան լցրեք բոլոր բաղադրիչները՝ շաքարավազը, դարչինը և կիտրոնի հյութը։
Այդ ամենը պետք է եփել այնքան, մինչև կեռասները փափուկ լինեն։
Իսկ հետո քամեք ստացված զանգվածը, հատիկները շարեք յուղաթղթի վրա և դրեք ջեռոցը մի քանի ժամ։
Այն կարող եք չորացնել նաև արևի տակ։
Նյութի աղբյուր՝ https://xohanooc.com/hy/post/15902?fbclid=IwAR3iCvoDTZXxkWXVFgxSU6UALUrDVJ01JLoqDIPE3zbhedoUDEeXWvmVad0
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել