1in.am-ը գրում է.
Նեապոլում իտալական ոստիկանության հատուկ ստորաբաժանումները ձերբակալել են առնվազն 23 մարդ, որոնք, ենթադրվում է, կապ ունեն «Կամորա» մաֆիոզական խմբավորման հետ:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով «Տելեջորնալե» հեռուստաալիքը, Նեապոլի արվարձաններից մեկում իրականացված լայանածավալ գործողությանը մասնակցել է իրավապահ մարմինների շուրջ 200 աշխատակից և մեկ ոստիկանական ուղղաթիռ:
Ձերբակալվածները մեղադրվում են թմրանյութերի տեղափոխման և վաճառքի մեջ:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_weurop_201155.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել