Վայոց Ձորում հերթական միջադեպն է եղել, այս անգամ՝ մարզպետի խորհրդականի մասնակցությամբ։ Եթե նախկին մարզպետին «չմաքրեին» փոխգնդապետի ծեծի պատմությունից, գուցե նրա պատասխանատվությունը մյուսների համար դաս լիներ, ու այսօր չունենայինք հերթական խուլիգանական միջադեպը, երբ զենքով գնում են քաղաքացու տուն՝ հաշիվ մաքրելու։