Համացանցը բավական բուռն քննարկում է Հ1-ով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենաթունդ քննադատներից մեկին՝ Ալեքսեյ Նավալնուն եթեր տրամադրելու հարցը։ Նիկոլամետները և ընդդիմադիրներն ակտիվ քննարկում են այդ ամենի հետևանքները։

Իսկ ես կփորձեմ կռահել, թե Նիկոլ Փաշինյանի նման պարզունակն ինչո՞ւ է եթեր տրամադրել Նավալնուն։
Նախ՝ պետական մտածելակերպից զուրկ Նիկոլի նմանը, ով առաջնորդվում է իր անձնական շահերով և վրեժխնդրությունից դրդված, Նավալնուն Հ1-ով եթեր է տրամադրում՝ փորձելով վրեժխնդիր լինել Պուտինից այն բանի համար, որ Կրեմլի հետ սերտ կապեր ունեցող ռուսաստանյան խոշոր հեռուստաընկերությունները բավական ուշադիր են իր թշնամի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ և բազմիցս են անդրադարձել նրա հետ կապված խնդիրներին։

Հիշեցնեմ, որ մինչ Նավալնուն այս եթերը տրամադրելն էլ՝ 2019 թ․-ին, Նիկոլը մի անգամ էլ էր փորձել պատասխանել Պուտինին։ Նեղսրտելով այն հանգամանքից, որ ՌԴ-ն Երևանին չի պատրաստվում արտահանձնել Ռուսաստանում պատսպարված Նիկոլի որոշ թշնամիների, Նիկոլը որոշել էր ՀՀ-ում քաղաքական ապաստան տրամադրել Վիտալի Շիշկին անունով մի հակահայ թափթփուկի, որն իրեն հռչակել էր հակապուտինյան գործիչ և փախել էր ՌԴ-ից։

Երկրորդը՝ Նիկոլին դա պարտադրել են անել այն ուժերը, որոնք մեծ դերակատարություն են ունեցել նրա իշխանության գալու գործում և 2018 թ․-ի գարնանը Հայաստանում տեղի ունեցած գունավոր հեղափոխության կազմակերպման մեջ։

Տեղադրված տեսանյութում կտեսնեք որոշ «գունավորների», որոնք ՌԴ դեսպանատան դիմաց հակապուտինյան և նավալնիամետ ցույցի են մասնակցում, իսկ հիմա համարվում են Նիկոլի ամենամերձավոր շրջապատը և զբաղեցնում են բարձր պաշտոններ կառավարությունում, ՏԻՄ-ում և օրենսդիր մարմնում։

Դե ինչ։ Նիկոլը Նավալնուն եթեր տրամադրելով վերջապես «խոստովանեց», որ հայ-ռուսական պաշտոնական հարաբերությունները խայտառակ վիճակում են։

Հ.Գ. Պատմությունը կրկնվում է։ Տարածաշրջանում և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը շատ նման է 1920-21 թվականների իրավիճակին, որից Հայասատանը դուրս եկավ պարտված։

Համոզված եմ՝ այս ամենի հեղինակները և նրանց լափամանից սնվողներն ավելի շատ մտածում են իրենց գրպանի պարունակության, քան մեր ազգային շահերի մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել