Armtimes.com-ը գրում է․
Այսօր Արարատի մարզ է այցելել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Մարզպետ Գարիկ Սարգսյանն ու նախարարը միասին այցելել են Վեդու և Արտաշատի բժշկական կենտրոններ, զրուցել բժշկական կենտրոնների տնօրենների և բուժանձնակազմերի հետ, հետաքրքրվել, թե ինչ խնդիրներ կան և ինչպես է ընթանում կորոնավիրուսով հիվանդների բուժումը:
Բժշկական կենտրոնների տնօրենների հետ նրանք զրուցել են նաև ԲԿ-ների տեխնիկական հագեցվածության մասին:
Մարզպետարանը տեղեկացնում է, որ առողջապահության նախարարության միջոցներով Վեդու բժշկական կենտրոնում 5 անգամ հզորացվել է կենտրոնական թթվածնային մատակարարման համակարգը, 32 թթվածնային կետ է ավելացվել հիվանդասենյակներում, հոսանք մատակարարող հին գեներատորը փոխարինվել է նոր՝ ավտոմատացվածով, տեխնիկապես հագեցվել է բժշկական կենտրոնի լաբորատոր գործիքային ախտորոշման բաժանմունքը (գերժամանակակից շարժական թվային ռենտգեն սարքավորում), առաջիկայում նախատեսվում է նաև վերելակի տեղադրում: