Նախ կխնդրեի բոլորին հատ-հատ նայել նկարները, որոնք ինքս եմ նկարել 2010-2011թթ.-ին աշխատած տարիներին և այնուհետև ասել` արդյո՞ք այս գործարանը կարող է աշխատել այս վիճակում:
Իսկ այս վիճակին այն հասել է տարիների ընթացքում:
Հարց է առաջանում.
Հարգարժան Տիգրան Սարգսյան, բազմաթիվ անգամներ խոշոր վարկեր եք ստացել միջազգային բանկերից, կառույցներից այն պատրվակով, որպեսզի վերակառուցվի այս երբեմնի հսկան: Իսկ վարկերն անցնում են 100-ավոր միլիոն դոլարները: Այդքան գումարներով կարելի էր երբեմնի հսկան հիմնովին քանդել և նոր տեխնալոգիաներով կառուցել: Ո՞ւր կորան այդ գումարները: Եթե ասեք` կատարվել են աշխատանքներ, պարզ կհասկացվի, որ ստում եք, քանի որ ահա նկարները, թե ինչ վիճակում է գործարանը, և չեք կարող խաբել հասարակությանը: Ախր շատ են զուգադիպությունները` ձեր հարազատ եղբոր` նույն գործարանում տնօրենի տեղակալ լինելը (կարելի է ասել տնօրեն) և 100-ավոր միլիոն դոլարների վարկ ստանալը, այդ ստացված վարկի արդյունքը չտեսնելը, նկարներով իրական վիճակը տեսնելը:
Այնքան ենք հաբրգացրել ձեր ենթականերին, որ ներկայիս տնօրենի ժ/պ հանդգնում է և աշխատողներին ասում, որ գոհ լինեն, որ գոնե տարին մեկ աշխատավարձ են ստանում, փոխանակ աշխատողների հետ պայքարեն գործարանի ապագայի համար:
Եվ ամենաաբսուրդն այն է` երբ տեղակալները ստանում են միլիանի հասնող աշխատավարձ ներկա չաշխատող վիճակում (չնայած պարզ է, թե ինչու են այդքան ստանում), իսկ հասարակ 50-60000 դրամ աշխատավարձ ստացողը 2/3-րդով նստած է տանը ու Աստված գիտի, երբ կստանա այդ գումարը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել