Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը Blognews.am-ի հետ կիսվել է իր կյանքի սկզբունքներով, հաջողության գաղտնիքներով և պատմել իր վախերի մասին:


Ես չեմ վստահում,
փորձում եմ հասկանալ, ստուգում եմ, նոր եմ վստահում:
 
Երբ մտքերը բացասական են, պետք է փոխել դիտակետը, որով նայում ես խնդրին:
 
Այս կյանքում կարևորը անկարևոր է, ցավոք:
 
Ես ինձ լիարժեք եմ զգում, երբ լիարժեք եմ զգում:


 
Թատրոնը մի աշխարհ է, որը բացահայտելուց հետո սկսում ես ապրել ու հաճույք ստանալ:
 
Ես վախենում եմ անվախներից, տգիտությունից, անինքնասերներից և թունավոր մոծակներից:
 
Հաջողության հասնելու համար ես միշտ ամեն բան սիրով եմ անում, զիջողությունների եմ գնում, կռիվ եմ տալիս ինքս ինձ հետ և ինքս ինձ լճացման տանող հարմարավետության հետ:

 
Դրական լիցքեր եմ ստանում բացասական երևույթներից:
 
Պետք չէ վախենալ վախերից, դրանք մեզ օգնության են գալիս մեզ հասկանալու համար:
 
Իմ սիրելի ֆիլմերը՝ «Լոբստեր», «Ջենտլմենները», «Պիկասոյի արկածները», «Ուոլ սթրիթի գայլը», «Պլատֆորմ»:


 
Չկա այնպիսի բան, որը ես չեմ ընդունում, ընդունում եմ և փորձում եմ հասկանալ:
 
Իսկական դերասանը պետք է լինի իսկական:
 
Ես ինձ համարում եմ մարդ, բայց ոչ մեծատառով, ուղղակի մարդ:
 
Ես չունեմ օրենքներ, քանի որ խիղճ ունեմ:



 
Եթե չլինեի դերասանուհի․․․ Կլինեի. եկեք «եթե»-ներով չխոսենք:
 
Խաղաղությունն ինձ համար անդորրը չէ, պայքարն է:
 
Ինձ նյարդայնացնում է նյարդայնանալս:
 
Ուժեղ կողմ չունեմ, բալանսավորված է:


 
Գեղեցիկ հոգի՞, թե՞ արտաքին։ Դրանք միասին են, առանձին չեմ դիտարկում:
 
Ժամանակը քիչ չէ, անխնա ու անիմաստ ենք օգտագործում, քիչ է թվում:
 
Չարին պետք է հաղթել դիմացը հայելի պահելով:
 
Այն հարցը, որ ինձ հուզում է, հուզվում եմ:
 
Չեմ ների, որ հիմա ասեմ՝ չեմ ների:

   

Հարցազրույցը՝ Լիա Մարուխյանի
Լուսանկարիչ՝ Լիդիա Վիրաբյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել