Hraparak.am-ը գրում է․

Այսօր՝ հուլիսի 1-ին, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանին կրկին կանչել են ԱԱԾ: Նա օրեր առաջ կրկին հրավիրվել էր ԱԱԾ և քննիչներին ասել, որ ցանկանում է ձայնագրել խոսակցությունը, սակայն ԱԱԾ քննիչները հրաժարվել էին:

Հիշեցնենք, որ Ռուբեն Հակոբյանին ԱԱԾ հրավիրելու պատճառ է դարձել նրա արած այն հայտարարությունը, թե իշխանությունների դեմ իրենց զենքով պետք է պայքարել: ԱԱԾ-ականները Հակոբյանի այս հայտարարության մեջ հեղաշրջման վտանգ են տեսել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել