Tert.am-ը գրում է․

«Բայց մենք տեսնում ենք, որ կա ըմբռնում, և կարելի է նման նպատակ դնել. մինչև 2022 թվականի հունվարի 1-ը մենք պետք է լուծենք այն խնդիրները, որոնք մեր առջև դրվել են 2017 թվականին»,-ասել է Սեմաշկոն Բելառուսի անկախության օրվա առիթով անցկացված առցանց ճեպազրույցի ժամանակ:

Միևնույն ժամանակ նա նշել է, որ Ռուսաստանն ու Բելառուսը փոխըմբռնման են հասել գազի գնի հարցում:

«Պետք է տեղեկացնեմ ձեզ, որ երեկ նշանակալի միջոցառում է տեղի ունեցել` հանդիպել են Ռուսաստանի և Բելառուսի էներգետիկայի նախարարներ Ալեքսանդր Նովակն ու Վիկտոր Կարանկևիչը, հանդիպմանը ներկա են եղել նաև դեսպանատան ներկայացուցիչներ, այնտեղ է եղել նաև Ալեքսեյ Միլլերը:  Եվ ինձ թվում է, որ փոխըմբռնումը հասունացել է: Երեկ ես զեկույցներից հասկացա, որ փոխըմբռնումը հասունացել է, և պետք է առաջ շարժվել` դեպի գազի միասնական շուկա»,-հայտարարել է Բելառուսի դեսպանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել