98 տարեկան հասակում մահացել է դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր Քառլ Ռեյները: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Քառլ Ռեյները մահացել է հունիսի 29-ին՝ հարազատներով և մտերիմներով շրջապատված:

Ռեյները «Գրեմմիի» 9 մրցանակների դափնեկիր է:

Միացյալ Նահնագներում առավել հայտնի է «Դիք Վան Դայքի շոու» (The Dick Van Dyke Show) կատակերգական սերիալում իր կերտած կերպարով: Այդ սերիալում Ռեյները նաև եղել է սցենարի հեղինակ:

Դերասանը հանրաճանաչ է նաև «Օուշենի տասնմեկ ընկերները», «Օուշենի տասներկու ընկերները» և «Օուշենի տասներեք ընկերները» ֆիլմերում Սոլ Բլումին կերտած կերպարով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել