Shantnews.am-ը գրում է․

Թուրքիան չի կարողանա առանց Ռուսաստանի համապատասխան թույլտվության երրորդ երկրների փոխանցել կամ վերավաճառել С-400 զենիթահրթիռային համակարգեր: Այս մասին երեքշաբթի ТАСС-ին հաղորդել են Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունից:

«Ռազմական նշանակության արտադրանքի արտահանման համար մեր սարքավորումների գնորդը պետք է ներկայացնի վերջնական սպառողի վկայականը ռուսական կողմին, հետևաբար, դրա տեղափոխումը կամ արտահանումը երրորդ երկրներ առանց ռուսական կողմի պաշտոնական թույլտվության անհնար է», – ասվում է կառույցի հայտարարության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել