1. Միշտ բարձր տրամադրություն ունենալու համար սովորե՛ք ինքներդ ձեզ կառավարել:
Դատարկ բաներից մի՛ վիրավորվեք, փորձե՛ք չկռվել ձեզ հետ մտերիմ մարդկանց հետ, ներե՛ք նրանց: Ներելով ազատվում եք զայրույթից և ոխակալ զգացողություններից, որոնք առաջին հերթին հենց ձեզ են կործանում:
2. Փորձե՛ք աշխարհին հումորով նայել:
Նույնիսկ եթե ձեզ վիրավորել են, կամ հայտնվել եք ծանր իրավիճակում, այնուամենայնիվ ժպտացե՛ք և ինքներդ ձեզ ասեք. «Սա էլ կանցնի»: Անհավատալի է, բայց իսկապես նրանց համար, ովքեր անկեղծորեն հավատում են սրան, վատ բաներն անցնում են:
3.Մի՛ նստեք տանը՝ ամբողջ աշխարհից նեղանալով:
Կարող եք չկասկածել՝ փողոցում, ընկերների և ծանոթների շրջապատում, վատ տրամադրություն չի լինում: Ապացուցված է:
4. Ձեր կյանք նորարարության տարրեր մտցրե’ք:
Հոգեբանները խորհուրդ են տալիս ժամանակ առ ժամանակ փոխել սովորությունները, օրինակ՝ նոր հոբի ունենալ կամ հագուստի ոճը փոխել:
5.Սովորե՛ք լիցքաթափվել:
Երբ ինչ-որ հոգնեցուցիչ աշխատանք եք անում, մտածե՛ք մի ինչ-որ հաճելի բանի մասին: Օրինակ՝ ընկերների կամ սիրելիի հետ առաջիկա հանդիպման մասին:
6. Լողո՛վ զբաղվեք:
Ջուրը մարմնին օգնում է հանգստանալ և լիցքաթափվել՝ տոնուսն ու տրամադրությունը բարձրացնելով: Բացի դրանից` դժբախտ պատահարի և վնասվածք ստանալու հնարավորությունը շատ քիչ է` համեմատած ջրային այլ մարզաձևերի հետ:
7.Կանգնե՛ք, հե՛տ նայեք…
Երբեմն մարդիկ ծուղակում են հայտնվում, որովհետև ժամանակ չեն ունենում մտածելու՝ արդյոք անհրաժեշտ ուղղությամբ են շարժվում: Ժամանակն է մտքերը, նպատակները, կապերը կարգի բերելու այնպես, ինչպես պարբերաբար սենյակն եք կարգի բերում:
8.Թեթև նայեք կյանքին:
Կյանքում միշտ էլ սխրագործությունների տեղ կա, բայց ոչ միշտ են դրանք անհրաժեշտ: Փորձե՛ք կենտրոնանալ նրա վրա, ինչ ներկա պահին եք անում:
9.Պահպանե՛ք հեռանկարի զգացումը:
Կյանքը հենց շարժում է, և այն, ինչ այսօր ողբերգություն է, հնարավոր է` վաղը ժպիտ կպարևգևի: Չէ՞ որ իզուր չեն ասում՝ օրը կգա՝ բարին հետը (սա ասացվածք է, պետք էր համարժեքը գտնել):
10.Մոռացե՛ք տհաճությունների մասին:
Եթե ուզում եք պառկել անկողնում ու խղճալ ինքներդ ձեզ, ավելի լավ է չենթարկվել այդ ցանկությանը: «Շարժվե՛ք, և ձեր զգացմունքները կդառնան ավելի շարժական,- ասել է հոգեբան Մերիոն Դիլվորտը:- Ֆիլմ նայեք, մաքրություն արե՛ք…»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=423518687761942&set=a.267375556709590.59207.100003114437344&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել