News.am-ը գրում է․
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վարակվել է կորոնավիրուսով։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Շաքե Իսայանը։
Նշենք, որ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է ամիսներ առաջ արված այն տեսագրությունը, որում Ծառուկյանն ասում էր, թե բարի մարդիկ կորոնավիրուսով չեն վարակվում։
«Փաստորեն բարի մարդկանց եւս կորոնավիրուսը չի շրջանցում)))
Առողջություն բոլոր վարակակիրներին:
Աստված պահապան մեզ բոլորիս»,- ասվում է կից գրառման մեջ։
Նյութի աղբյուր՝ https://news.am/arm/news/588525.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել