Գաղտնիք չէ, որ շատ ու շատ հոլիվուդյան աստղեր անտանելի բնավորություն ունեն: Այդ աստղերի մեծամասնությունը, ովքեր սովոր են ցոպ ու շվայտ կյանքին, երբեմն չեն էլ թաքցնում իրենց անտանելի բնավորությունը: Սակայն կան թաքնվածները, որոնք տեսախցիկների առաջ ձևանում են բարի ու համբերատար, իսկ երբ արդեն չեն նկարահանվում, դառնում են իսկական հրեշ:

Ջուլյա Ռոբերտս

Մարդիկ սովոր են Ջուլիային տեսնել գեղեցիկ ժպիտով ու շատ բարեհամբույր: Սակայն ասեկոսեներ են պտտվում այն մասին, որ նա երես առած աստղ է ու չափազանց ինքնավստահ է: 

Օգնականներից մեկը պատմում է, որ նկարահանման ժամանակ դերասանուհին բոլորի վրա գոռում էր ու անհարգալից վերաբերվում: Օգնականի խոսքով՝ նա այդ օրվանից հիասթափվեց գեղեցկուհուց և այլևս չաշխատեց նրա հետ: 

Ջեյմս Կորդեն

Անհավատալի է, որ այս փամփլիկ ու ժպտերես հաղորդավարը կարող է կոպիտ վարվել իր հետ աշխատող մարդկանց հետ: Ջեյմս Կորդենը հաղորդումների ժամանակ շատ դրական է, հեշտ լեզու է գտնում ցանկացած աստղի հետ, կատակներ անում: Սակայն այն մարդիկ, ովքեր անձնապես են ծանոթ նրա հետ, հատկապես The Late Late Show-ի շրջանակներում, վստահեցնում են, որ նա ուղղակի անտանելի է: Ասում են, որ նա եսասեր ու գլուխգովան է և պատեհ ու անպատեհ առիթներով մարդկանց հիշեցնում է, որ ինքը չափազանց հարուստ է և ցանկացած բան կարող է ունենալ: 


Էլեն Դեջեներես

Շատ հաճախ կինը կարող է վիրավորել թե՛ կոլեգաներին, թե՛ աստղային հյուրերին: Հայտնի դեպք է եղել, երբ Էլենը հաղորդման ժամանակ ստիպել է Մարիա Քերիին խոստովանել հղիությունը, սակայն արտիստը չի ցանկացել բացահայտել դա: Հաղորդավարը շամպայն է տվել ու ստիպել է, որ նա խմի՝ որպես ապացույց, որ հղի չէ: Մարիա Քերին իսկապես հղի է եղել, սակայն չէր ուզում դրա մասին բարձրաձայնել: Այդ հաղորդումից հետո կինը կորցրել է երեխային: 


Բեն Սթիլլեր

Դերասանը նույնպես բացառություն չէ: Առաջին հայացքից թվում է, թե Բենը անմեղ, բարի, կենսուրախ մարդ է: Պարզվում է, որ նա կատաղում է, երբ իր կոլայի բաժակի մեջ երկուսից ավել կամ պակաս սառույցի հատիկներ են լինում: Կամ էլ սա. նա կարող է իր օգնականներից մեկին կանգնեցենել մեքենաների համար նախատեսված վայրում այնքան ժամանակ, մինչև որ վերադառնա և կայանի այնտեղ, որտեղ ինքն էր ցանկանում: Կարճ ասած՝ այն մարդիկ, ովքեր աշխատել են Բենի հետ, դժգոհ են նրա պահվածքից:

 

Արիանա Գրանդե

Միլիարդավոր աղջիկների կուռք Արիանա Գրանդեն իր անմեղ ու գեղեցիկ դեմքով շահել է բոլորի սիրտը: Արտիստը միշտ խոսում է իր՝ երկրպագուների նկատմամբ ունեցած սիրո, ազատության, հավասարության մասին: Սակայն նրա հետ ծանոթ մարդիկ ասում են, որ նա իրական վհուկ է, քանի որ ատում է ամերիկացիներին: Ասում են, որ խանութում կարկանդակ է կծել ու այն չի գնել:

 

Ջենիֆեր Լոուրենս

Թվում է, թե Ջենը շատ համբերատար, բարի, կատակասեր աղջիկ է: Սակայն այն մարդիկ, ովքեր աշխատել են նրա հետ, վստահեցնում են, որ նա հրեշ է: Ինքը՝ Ջենը, հարցազրույցներից մեկում նաև նշել է այն մասին, որ տանել չի կարողանում, երբ իրեն մոտենում են երկրպագուները, և ստիպում է նրանց հեռու մնալ իրենից:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել