Երեկ «իջել էի քաղաք», փաստորեն, արդեն իսկ փակված են բազմաթիվ օբյեկտներ։ Չեք պատկերացնի, բայց փակվել է Ամիրյանի վրա գտնվող «Սեգաֆրեդո» սրճարանը, «Շերեփ» ռեստորանը, ու էլի շատ տեղերում փակցված են «Տրվում է վարձով» կամ «Վաճառվում է» գրությունները: Հատկապես զարմացրեց «Շերեփ» ռեստորանի փակվելը։ Անցած և նախանցած տարիներին այնտեղ նստելու տեղ գտնելն առանց նախապես պատվիրելու շատ դժվար էր: Մեզ ծանր աշուն է սպասվում, ուստի լավ կլինի առաջին գիծ բերել տեխնոկրատների ու առաջին պլան բերել կարևոր հարցերը: Գալու է ժամանակ, որ այլևս ոչ մի թեմայով հնարավոր չի լինելու շեղել հասարակության ուշադրությունը սոցիալական հարցերից: Տնտեսությունը պետք է դնել ճգնաժամային կառավարման ռեժիմի տակ ու հարաբերությունները կարգավորել մարդկանց հետ․ սրելով, լարելով, աջուձախ հայհոյանք տարածելով ոչ ոք ոչ մի տեղ չի հասնի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: