1in.am-ը գրում է.

Դորտմունդի «Բորուսիա»-ի նորեկ Պյեր-Էմերիկ Օբամեյանգն ակումբի առաջին մարզմանը ժամանել էր իր «Ֆերարի»-ով, իսկ մարզումն անցկացրել էր գույնզգույն խաղակոշիկներով: Կլոպը ֆուտբոլիստի մեքենայի հետ կապված առարկություններ չի ներկայացրել, իսկ ահա խաղակոշիկները մասնագետին դուր չեն եկել:

«Առաջին օրը դրան ուշադրություն չդարձրի, բայց երկրորդ օրը միջամտեցի: Ես նրան խնդրել եմ կրել սովորական խաղակոշիկներ: Ֆուտբոլիստների շքեղ մեքենաներն ինձ չեն նյարդայնացնում, քանի որ նրանք դրանից հաճույք են ստանում, ի տարբերություն ինձ:

Գյուտներ Նետցերը նույնպես սիրում էր շքեղ մեքենաներ, բայց հիանալի ֆուտբոլիստ էր»:

Գաբոնցի ֆուտբոլիստը սիրում է խփած գոլերը տոնել ակրոբատիկ հնարքներով, ինչի կապակցությամբ Կլոպը կատակել է:

«Մենք ունենք ֆուտբոլիստներ, որոնք արագորեն շարժվում են դեպի գոլի հեղինակ դարձած ֆուտբոլիստը: Այնպես որ, պետք է ուշադիր լինել, որ Օբամեյանգը ոչ ոքի ոտքով չհարվածի»,- Կլոպի խոսքերը մեջբերում է Kicker-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել