Armtimes.com-ը գրում է․
Առողջապահության համաշխաևհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը հայտարարել է, որ աշխարհի բնակչության մեծ մասը դեռեւս խոցելի է կորոնավիրուսով վարակման տեսանկյունից :
Նա նշել է, որ կորոնավիրուսի տարածումը արագացել է: Որպես պատճառ Հեբրեյեսուսը նշել է այն, որ երկրների մեծ մասը շուտ բացեց սահմաններն ու հանեց սահմանափակումները՝ վախենալով տնտեսական հետեւանքներից եւ ժողովրդին թողնելով անցնել բնականոն կյանքի:
Ըստ ԱՀԿ ղեկավարի, «դառը իրականություն է այն, որ վարակման ինտենսիվությունը չի դադարել, այլ հակառակը՝ արագացել է»:
Հունիսի 30-ին լրանում է այն օրը, երբ ԱՀԿ-ն ստացել է Չինաստանում թոքաբորբի բռնկման անհասկանալի տեսակի մասին առաջին ահազանգերի կես տարին: Որոշ ժամանակ անց վարակն անվանվեց որպես նոր տիպի կորոնավիրուս:
Ինչպես եւ կանխատեսվում էր, կիրակի օրը աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցեց 10 միլիոնը, մահերի թիվն արդեն անցել է 500 հազարը: