13.05.2019 Նիկոլ Փաշինյան. «2018թ.-ին դեկտեմբերին Հայաստանում տեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, միակ խորհրդարանական ընտրությունները երկրի պատմության մեջ, երբ ընտրությունների արդյունքները չեն վիճարկվել Սահմանադրական դատարանում։ Սկսած 1995 թվականից՝ ընտրությունների բոլոր արդյունքները կեղծվել են: Եթե մեկ տարի առաջ մենք ինչ-որ մեկին ասեինք, որ Հայաստանում հնարավոր են չկեղծված ընտրություններ, ոչ ոք չէր հավատա»։

25.06.2020 Նիկոլ Փաշինյան. «Նորություն է՞, որ ՀՀ-ում կան քաղաքական ուժեր, որ ընտրակաշառք են բաժանել և նորություն է՞, որ ԲՀԿ-ն ընտրակաշառքով է ընտրվել»:

Հարցը կայանում է նրանում, թե վարչապետի այս ասածները ո՞ր թվականին են վերաբերվում՝ 2017թ.-ի, թե՞ 2018թ.-ի ընտրություններին։

Եթե 2017թ.-ի մասին է խոսքը գնում, ապա ինչո՞վ է բացատրվում այն, որ 2017թ. ընտրակաշառքով ընտրված նույն քաղաքական ուժը 2018թ.-ին առանց ընտրակաշառքի կայացած ընտրությունների արդյունքում խորհրդարանում դարձավ երկրորդ ուժը։

Իսկ եթե վարչապետը նկատի ունի այն, որ ԲՀԿ-ն ընտրակաշառքով է ընտրվել 2018թ.-ին, ապա էլ ինչպե՞ս էր վերջինս շարունակաբար նշում ,որ Հայաստանում պատմության մեջ առաջին անգամ չկեղծված ընտրություններ են տեղի ունեցել։ Նման պարագայում էլ ի՞նչ լեգիտիմության մասին է խոսքը գնում։

Այստեղ կա երկու տարբերակ 1. կամ վարչապետը պետք է խոստովանի, որ ստում է, 2.կամ էլ օր առաջ խորհրդարանը պետք է ցրի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել