Իշխանություններn առաջին հերթին մարդկանց հասանելի պետք է դարձնեն դիմակները, դրանց գները շարունակում են մնալ 150-ից 200 դրամ: Հալաբյան փողոցի դեղատներից մեկում հանդիպեցի նաև նույն դիմակները 300 դրամով: Մարդը, եթե օրվա մեջ 4 անգամ պետք է փոխի դիմակը, ինչպես իրենք են պնդում, առնվազն պետք է ծախսի մոտ 1000 դրամ, ինչը ոչ մի կերպ չի կարող իրեն թույլ տալ: Նկատելի է, որ մարդիկ նույն դիմակը կրում են օրեր շարունակ, և էնպես չի, որ մարդիկ չեն ուզում փոխել: Սա արդեն վարակը տարածելու ամենահեշտ միջոցն է: Մեր բնակչության հիմնական մասը, մասնավորապես` խոցելի խումբը, զրկված է իրացնելու այդ պահանջից: Հնարավորություն և պայմաններ ստեղծեք նրանց համար, օրինակ՝ կարող եք պարգևավճարներ տալ նաև թոշակառուներին, դա չնչին գումար է, կամ պարգևավճար դիմակ գնելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել