Եթե Եվրոպայի մայրաքաղաքներից մեկում պարզվեր, որ տրանսպորտի ոլորտը կարգավորող առանցքային դեմքերից մեկը ունի երթուղային գիծ (աղբույրը` hetq.am), վաղուց արդեն ազատված կլիներ զբաղեցրած պաշտոնից: Եվ սա` լավագույն դեպքում: Բորբոքված կրքերը հանդարտեցնելու նպատակով քաղաքապետը ճիշտ կանի` աշխատանքից ազատի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին: Դա հնարավորություն կտա նաև ինչ-որ առումով վերականգնել քաղաքապետարանի սասանված իմիջը, չէ՞ որ հետագայում տրանսպորտի ոլորտում ծագած այս կամ այն հարցի շուրջ Նավասարդյանի մեկնաբանությունները շատերը ընկալելու են սուբյեկտիվ տեսանկյունից` միաժամանակ վերհիշելով վերջինիս զայրացած դեմքն ու, մեղմ ասած, անպարկեշտ արտահայտությունը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahe.ghazaryan.923/posts/486196948135304?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել