Tert.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «պատվիրված» է անվանել The New York Times-ի հոդվածն այն մասին, որ ռուսական հետախուզությունն, իբրև թե, պարգևատրում է խոստացել «Թալիբան» շարժման գրոհայիններին Աֆղանստանում ամերիկացի զինվորների վրա հարձակվելու համար: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Թրամփի գրառմանը:

«Հավանաբար, դա The New York Times-ի հերթական «պատվիրված» հոդվածն է, ինչպես եղել էր Ռուսաստանի մասին անհաջող կեղծ հայտարարության (2016-ի ընտրությունների ժամանակ ԱՄՆ-ի և Մոսկվայի միջև պայմանավորվածության վերաբերյալ) դեպքում: Ո՞վ է նրանց աղբյուրը»,- ԱՄՆ առաջնորդը գրել է իր թվիթերյան էջում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել