Տուփում կլինի միայն լար, որը, սակայն, չի միանա այլ մոդելների լիցքավորիչներին։

Վերջերս տեղի ունեցած արտահոսքի համաձայն, iPhone 12-ի հետ տուփում չի լինի ավանդական լարային EarPod-ը: Եթե հավատանք նոր տվյալներին, ապա սմարթֆոնի հետ տուփի մեջ չի լինի շատ ավելի օգտակար և անհրաժեշտ սարք` լիցքավորիչ:

Այս տեղեկատվությունը ստացվել է Barclays-ի վերլուծաբաններից, ովքեր վստահ են, որ միայն Lightning-ով USB-C լարը կլինի iPhone 12-ի հետ: Սա նշանակում է, որ նույնիսկ եթե դուք դեռ լիցքավորիչ ունեք iPhone-ի նախորդ մոդելներից, դուք չեք կարողանա օգտագործել դրանք, քանի որ դրանք բոլորն ունեն USB-A միակցիչ:

Մատակարարման այդպիսի կրճատումը, հավանաբար, կբացատրվի շրջակա միջավայրի համար անհանգստանալու պատճառով, բայց դա դժվար թե էականորեն իջեցնի iPhone 12-ի գնորդների դժգոհության աստիճանը, որոնք ստիպված կլինեն առանձին գնել նոր լիցքավորիչը:

Այս տեղեկատվությունը փոքր-ինչ հակասում է վերջերս տեղի ունեցած արտահոսքին, որի համաձայն, iPhone-ի նոր մոդելները կստանան աջակցություն լիցքավորելու համար 20 վտ հզորություն: Եթե սա ճիշտ է, ապա հավանաբար դրանք պետք է ներառվեն, գոնե Pro տարբերակներում: Հիմնական մոդելները հնարավոր է վաճառվեն ընդամենը մեկ մալուխով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել