Մի թիքյա պետության մեջ բնիկ ու եկվոր խաղացնելը մի տեսակ շատ տարօրինակա, երբ Ագարակից մինչև Բագրատաշենի մաքսային տերմինալ ընդամենը մոտ 458 կիլոմետր է ու ահավոր դժվար է 100 կիլոմետրի վրա բնակավայր փոխածին ասել եկվոր իսկ պապուց, բախտի բերմամբ, ժառանգություն ստացածին բնիկ:
Ու վերջին տարիներին նման քննարկումները ու հատկապես այս մի թիքյա հողի վրա գոյատևող ժողովրդին «ցի»-երով քննարկելը ապացուցում է այն, որ մեր շարքերում կան մարդիկ, ովքեր պրոֆեսիոնալ կարողություններ ունեն ցանկացած թեմայի բուն իմաստը շեղելու ու այդ ամենի մակարդակը իջեցնելու:
Խոսքը ՀՀ-ում ընդունվող օրենքի մասին է, որ պետք է քննարկել ու հասկանալ, բողոքել ու հիանալ, հենց օրենքը, բայց չէ՝ մենք 100 կիլոմետրի վրա բնիկ ու եկվոր ենք ման գալիս:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել