Բաղադրիչներ
1. Սմբուկ – 2 կգ
2. Սխտոր – 1 գլուխ
3. Սամիթ – 250 գ
4. Արևածաղկի ձեթ – 1.5 բաժակ
5. Քացախ (9%) -10 ճ/գ
6. Աղ – 1.5-2 ճ/գ
7. Ջուր – 2.5 լ
Պատրաստման եղանակը
1. Սմբուկները կտրատել:
2. Ջուր եռացնել, ավելացնել քացախ և աղ:
3. Եռացող ջրի մեջ լցնել սմբուկները և եփել 5 րոպե:
4. Այնուհետև սմբուկները քամել և սառեցնել:
5. Սմբուկներին ավելացնել սխտոր, սամիթ և բուսայուղ:
6. Պատրաստի աղցանը 24 ժամ դնել սառնարանը, ինչից հետո կարելի է մատուցել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել