Ըստ առողջապահության նախարար Արսենի կորոնավիրուսից պաշտպանվելու համար պետք է տանից դուրս չգալ: Մնալ տանը ու մնալ տանը: Ինքը մեր փոխարեն սրճարան էլ կգնա, առանց դիմակ կնստի էլ, աշխատավարձ ու պարգևավճար էլ կստանա ու ընդհանրապես մեր փոխարեն ամեն ինչից էլ կօգտվի: Կորոնավիրուսը վտանգավոր չհամարող տխրահռչակ նախարարը թող ասի նաև, տանից դուրս չգալու և ապրուստի կարիքները հոգալու գաղտնիքը, հո ժողովուրդը իր նման մեկ տարում 15 մլն դրամ պարգևավճար չի ստանում, աշխատավարձի ու նախարարական այլ 《բարիքների》 մասին էլ չասեմ: Թորոսյան Արսենին նախարարի պաշտոնից հանեն տեղը ոչ մեկի չնշանակեն` վիրուսն շատ ավելի շուտ կհաղթահարենք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: