Բնիկ-չբնիկի ու ֆլեշմոբի հարցով․ եթե տոհմածառդ գնում է մինչև 18-րդ դար՝ Թիֆլիս, պապերդ մի դար առաջ ընտանիքով, Արևմտյան Հայաստանից՝ Վանից ու Կարսից, գաղթել ու հաստատվել են Երևանում, հայրդ ու մայրդ, դու, երեխաներդ, թոռներդ ծնվել են Երևանում, դու բնիկ որտեղի՞ց ես։ Ես հայ եմ, չնայած մի տատս ազգությամբ հույն էր, ինձ համարում եմ մեր ժողովրդի ճակատագիրը կրող մի մասնիկը, պատմական իրավունքների պահանջատերը, նաև այսօրվա անարդարությունների ու ապօրինությունների դեմ անհաշտ պայքար մղելու պարտավորության կրողը։ Ու չեմ կարծում, որ ՄԻԱՅՆ բնիկ երևանցիները պետք է պայքարեն գույքահարկի նոր, անարդար օրենքի դեմ կամ բնիկ երևանցիները պետք է պայքարեն ՄԻԱՅՆ գույքահարկի օրենքի անարդարության դեմ։ Երկրի կառուցման ու կայացման գրավականը յուրաքանչյուր ՀԱՅԻ՝ ԲՈԼՈՐ ԱՆԱՐԴԱՐՈւԹՅՈւՆՆԵՐԻ ԵՎ ԱՊՕՐԻՆՈւԹՈւՆՆԵՐԻ դեմ պայքարի միասնությունն է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել