Գույքահարկի խայտառակ օրենքը թողած՝ մարդիկ կռիվ են անում «բնիկ երևանցի» եզրույթի շուրջ: Երնեկ Նիկոլին, իրան ընդհանրապես պետք չի խառնվել կամ, առավել ևս, խառնել, մենք մեր ձեռքով իրա գործն ենք անում: Մի մասը ձեռ ա առնում «բնիկ երևանցի» ֆլեշմոբը, մի մասը ձեռ ա առնում դա կազմակերպողներին, մի մասը երեսով ա տալիս դա կազմակերպողների նախկին հանցավոր լռությունը, բայց ոչ մեկի մտքով չի անցնում, որ սենց նախաձեռնություններին նվազագույնը չի կարելի խանգարել:

Չեք ուզո՞ւմ՝ մի աջակցեք, բայց ձեռ առնելով, հեգնելով, քննադատելով բացառապես հոգեկան հիվանդի ջրաղացին եք ջուր լցնում:

Հ.Գ. Ի դեպ, ես բնիկ երևանցի եմ, Երևանն ինձ համար աշխարհի լավագույն կետն ա, Երևանի բոլոր թաղամասերն ու առանձնահատուկ Կենտրոնը անգիր գիտեմ, ու ստեղ ա անցել իմ ողջ կյանքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել