Ես չհասկացա․ 24 ժամից ավել ա՝ Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ չէ, բայց էսօր վարակի 662 բացահայտված դեպք կա: Էդ ո՞նց ա տենց լինում: Բա սրա՞ համար էին հետույք պատռում: Բա «պատերազմական իրավիճակում» կորոնայով հիվանդ պատգամավորներին քարշ տվեցին ԱԺ, որ իրանց ուզածով քվեարկեն, իրանք խոսան, իրանք լսեն, որ էսօր 662 նոր դեպք լինի՞: Էս վիրուսը չի լսե՞լ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության մասին:

Հա, լավ, հասկացա, երևի Քոչարյանն ա գնացել, էդ մարդկանց վարակել, որ սուրբ իշխանությունների սուրբ անունը գցի, դե, ոնց որ հրդեհներն էր կազմակերպում սուրբ քաղաքապետի անունը գցելու համար․․․

3 օր առաջ նախարար կոչվածը հայտարարում էր․ «Նախկինում մենք ունեինք ակտիվ տարածման օջախներ Մալաթիա-Սեբաստիայում և Շենգավիթում: Հիմա այդպիսի տարանջատումներ չկան: Երևանը դառնում է տարածման մեկ մեծ օջախ»: Ու անգամ էս հանգամանքը չկանգնեցրեց խելագարին «պատերազմական» իրավիճակում նեղ անձնական հարցեր լուծելու համար:

Էս մարդը թքած ունի բոլորի, այդ թվում՝ իր պատգամավորների առողջության վրա, ու եթե ինքը մի բան որոշել ա, սաղի վրով էլ կանցնի ու դա կանի: Ուղղակի մի խնդիր կա․ ինքը վերջում չի դատվելու, փախնելու ա, իսկ այ իր սատելիտները շատ երկար են նստելու ու դատարանների դռներն ընկնելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել