Ճապոնացիները ստեղծել են «սմարթ» դիմակ, որը միացված է ինտերնետին և սմարթֆոնին, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
Ճապոնական Donut Robotics ընկերության դիմակը կարող է խոսքը վերափոխել հաղորդագրությունների, զանգեր կատարել, բարձրացնել խոսողի ձայնը, ճապոներենից թարգմանել 8 տարբեր լեզուներով։
Ընկերության ինժեներների մոտ նման դիմակ ստեղծելու միտք էր առաջացել այն ժամանակ, երբ նրանք փորձում էին ստեղծել մի արտադրանք, որն ընկերությանը կօգներ հաղթահարել համավարակը։
Կորոնավիրուսի տարածումից առաջ ընկերությունը ուղեկցորդ և թարգմանիչ ռոբոտների մատակարարման պայմանագիր էր կնքել Տոկիոյի Հանեդա օդանավակայանի հետ։ Սակայն համավարակից պայմաններում այդ տեխնոլոգիան կիրառվել է «սմարթ» դիմակների համար։
Յուրաքանչյուր դիմակ կարժենա մոտավորապես 40 ԱՄՆ դոլար։ Դրանք կսկսեն մատակարարվել ճապոնացի գնորդներին սեպտեմբերից։ Ընկերության տնօրենը հույս ունի դրանք վաճառել նաև Չինաստանում, ԱՄՆ-ում և Եվրոպայում։