Բժիշկ-իմունաբան Վլադիմիր Բոլիբոկը պատմել է, թե ինչպես է կարանտինն օգնել ալերգիա ունեցողներին: Այս մասին հայտնում է «Свободная пресса»-ն:

Բժիշկը նշել է, որ վաղուց իր բոլոր պացիենտներին հորդորում է ծառերի ծաղկման շրջանում դիմակ կրել, սակայն շատերը չէ, որ հետևում են այդ խորհրդին՝ նախընտրելով դեղամիջոցներ: Իսկ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը միայն օգնում է, որ բոլորը դիմակ կրեն:

«Իմ երազանքը կատարվել է: 1995 թվականից ի վեր ամեն տարի իմ պացիենտներին ասում էի, որ ծաղկման շրջանում պետք է դիմակ կրել, և բոլորն ասում էին, որ չեն ցանկանում լինել «դիմակով ապուշ»: Այս տարի բոլորը դիմակով են շրջում, դրա համար էլ ալերգիկ սրացումներ շատ չնկատվեցին»,- ասել է Բոլիբոկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել