Tert.amLife-ը գրում է

Հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանն այսօր նշում է 34-ամյակը: Tert.am Life-ի հետ զրույցում նա ասաց, որ ընկերները, սովորաբար, կեսգիշերին գալիս են իրեն շնորհավորելու, բայց այս տարին բացառություն էր:

«Այս տարի գիշերվա հավաքույթը փոխարինեցինք զանգով, քանի որ այլ իրականության մեջ ենք ապրում: Օրս սկսվեց կեսգիշերին ծնողներիս ու հորաքրոջս շնորհավորանքներով: Կարծում եմ` լավագույն ու հետաքրքիր ծննդյան օրերից մեկն է, որը կանցկացնեմ տանը`ընտանիքիս անդամների հետ: Շատերը մտածում են, եթե ծննդյան օրը տանն ես անցկացնում, չպետք է լավ անցնի, բայց ինձ համար այդպես չէ»,-ասաց նա:  

Քանի որ օրեր առաջ Հրաչուհին երգիչ Հակոբ Հակոբյանի ծննդյան օրվա առթիվ անակնկալ էր մատուցել, նրանից հետաքրքրվեցինք` Հակոբից անակնկալ ստացե՞լ է. «Րոպեներ առաջ հորաքույրս ասաց, որ դրսում ինձ անակնկալ է սպասվում: Դուրս եկա ու տեսա փուչիկներ, մոմերը վառված տորթ ու ծաղիկներ: Պարզվեց` Հակոբն ու Արմենն էին հեղինակը, թողել էին բակում ու գնացել: Այնպես որ, իմ «փալոններն» էլ ինձ հասան»,-ասաց նա` պարզաբանելով, որ «Հակոբի՛կ, քեզի համար փալոններ բերած եմ» արտահայտությունը «Փարիզյան դատավճիռ» ներկայացումից մի հատված է, որը դիտել են ու ասացվածք դարձրել:

Հոբելյարը խոստովանեց, որ նախորդ տարվանից շատ գոհ է, հրաշալի տարի է ունեցել, հաջորդ տարին գծագրել չի շտապում. «Հատկապես այս օրերին հասկացանք, որ ոչինչ չենք կարող պլանավորել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել