Եթե դպրոցներում դասավանդվեր սեռական դաստիարակություն առարկան, ապա շատ խնդիրներից հնարավոր կլիներ խուսափել:
Առասպել #1 Պաշտպանությունը սեքսուալ չէ: Ուստի ոչ մի ֆիլմում չեք տեսնի պահպանակով սեքս: Բայց դուք արդեն մեծ եք, և հարկ չկա պատմելու ՁԻԱՀ-ի և դրա հետևանքների մասին: Կամ էլ սեռավարակների:
Առասպել #2 Հսկայական առնանդամը գրգռիչ է: Այն ավելի շուտ վախեցնում է կանանց: Եվ անլիարժեքության բարդույթ է ձևավորում սովորական տղամարդկանց մոտ, ովքեր մեծ քանակությամբ վիագրա են ընդունում: Կարևորը ոչ թե չափսն է, այլ ճարպկությունն ու վարպետությունը:
Առասպել #3 Որքան արագ, այնքան հաճելի: Երբեք չե՞ք մտածել, թե ինչու են տղամարդիկ սեքսի ժամանակ ճագարի պես թափահարվում, մինչև այրված ռեզինի հոտ չգա սենյակից: Պատճառը պոռնոֆիլմերն են: Այնտեղ ցույց է տրվում, որ կանայք հիացած են արագությունից և անընդհատ բացականչում են. «Արագ, ավելի արագ»: Նման էքսպերիմենտները կարող են ավարտվել մաշկի գրգռվածությամբ:
Առասպել #4 Կռանալով կինն ավելի մեծ հաճույք է ստանում: Ավելի շուտ նա թթվածին չի ստանում, քանի որ պարանոցը անբնական ծալվում է, իսկ պարանոցային ողերի վրա չափազանց մեծ ճնշում է գործադրվում: Այսպես շատ հեշտ է վնասվածք ձեռք բերել:
Առասպել #5 Նախնական շոյանքները բանի պետք չեն: Պոռնո-արտադրությունը հետին պլան է մղել բոլոր շոյանքները: Կինն այնտեղ ներկայացվում է որպես պիոներ՝ «միշտ պատրաստ»: Բայց նախնական շոյանքները շատ կարևոր են. դրանք թուլացնում են կնոջը, ստիպում հաճույք ստանալ, այլ ոչ րոպեներ հաշվել, թե երբ է տղամարդը վերջապես հասնելու օրգազմի:
Առասպել #6 Սեքսը միայն երիտասարդների համար է: Կարող ենք գրազ գալ, որ ծերունիների համար պոռնո ֆիլմեր ոչ ոք չի նկարում: Եվ ցավոք, «ծերունի» են համարվում 40-ն անց մարդիկ: Բայց սեքսուալ հաճույքը հասու է բոլորին, այդ թվում և տարիքով մարդկանց: