Բրիտանացի գիտնականներն իրականացրել են ուսումնասիրություններ, որոնցով կարողացել են ապացուցել, որ օդի աղտոտվածության ու թունավորվածության մակարդակի նվազեցումը կբուժի շատ մարդկանց դեպրեսիան: Համընդհանուր հետազոտությունը ցույց է տվել, որ մարդիկ, որոնք ապրում են աղտոտ քաղաքներում, ավելի հաճախ են դեպրեսիայով տառապում և դրա պատճառով ինքնասպանություններ գործում:

Օդի աղտոտվածության գլխավոր պատճառը արդյունաբերության և տրանսպորտի տեղաշարժման արդյունքում արտանետված նյութերն են: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացնում է, որ աշխարհում ավելի քան 264 մարդ տառապում է դեպրեսիայով, որի պատճառն օդի աղտոտվածությունն է: Եթե ամենուր սկսի գործել օդի մաքրության EC ստանդարտը, ապա մահացությունների մակարդակը կնվազի 15%-ով: Աղտոտված օդի փոքր մասնիկները քթի և արյունատար անոթների միջոցով հասնում են մարդու օրգանիզմ: Դա հանգեցնում է նյարդային բջիջների վնասման, ներառյալ՝ սթրեսի հորմոնի մշակման, ինչը, բնականաբար, վատացնում է մարդու հոգեկան վիճակը:

Օդի աղտոտվածությունը բարձրացնում է հոգեկան հիվանդություններ ունեցող մարդկանց շրջանում մահացության թիվը և 4 անգամ մեծացնում դեռահասների մոտ դեպրեսիայի առաջացման հավանականությունը: Կեղտոտ օդը նաև կարող է նվազեցնել ինտելեկտը, ինչն էլ հանգեցնում է երկբևեռ աֆեկտի խանգարման: Ամերիկացի գիտնականները ևս հետազոտություն են կատարել՝ ներառելով 150 միլիոն մարդու: Այն քաղաքացիները, որոնք ապրել են այնպիսի վայրերում, որտեղ օդն աղտոտ է, երեք անգամ ավելի հավանական է, որ կունենան երկբևեռ աֆեկտիվ խանգարում:

Դանիացի գիտնականներն իրենց քաղաքացիների շրջանում ևս ուսումնասիրություններ են կատարել: Պարզվել է, որ Դանիայի՝ թունավոր նյութեր պարունակող օդ ունեցող շրջաններում ապրող բնակիչների մոտ դեպրեսիայի և շիզոֆրենիայի առաջացման հավանականությունն ավելի մեծ է, քան էկոլոգիապես մաքուր շրջանների բնակիչների մոտ: Դանիացի գիտնականները վստահ են, որ մթնոլորտն աղտոտող միացությունները կարող են շնչառական օրգանների աշխատանքի խաթարման պատճառ դառնալ և վնասել անգամ ուղեղը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել