Խոյ: Օրը բարենպաստ է ֆինանսական հարցերը կարգավորելու, ինչպես նաև բիզնես ծրագրեր մշակելու համար: Հնարավոր են հաջող գնումներ և շահավետ ներդրումներ: Գործարարի ձեր հոտառությունը, վստահաբար, չի դավաճանի, իսկ ստեղծագոծական մոտեցում և երևակայություն պահանջող հարցերում պատկերը փոքր-ինչ այլ է:

Ցուլ: Սպասվում է օրվա լավ սկիզբ: Անգամ մանրուքներն ուրախություն կպատճառեն, իսկ դժվարությունները կանտեսվեն: Ավելի ուշ լուրջ խնդիր կառաջանա, որ անհապաղ լուծում կպահանջի, ուստի ստիպված կլինեք ջանքեր գործադրել, առանձին դեպքերում խորհուրդ կհարցնեք այն մարդուց, ով հակված չէ անշահախնդրորեն օգնելու ձեզ: Հնարավոր են ֆինանսական խնդիրներ, որոշ Ցուլեր ծրագրած գնումները կհետաձգեն:

Երկվորյակ: Մեծ հաջողություններ չարժե ակնկալել,իսկ փոքր ձեռքբերումներ լիովին հնարավոր են:Մի փորձեք լեռներ շրջել ու բոլոր հարցերը միանգամից լուծել:Այսօր պետք ե զինվել համբերությամբ և լինել ուշադիր, հատկապես, եթե գործ ունեք զգայուն, խոցելի, էմոցիոնալ մարդկանց հետ:

Խեցգետին: Եթե մրցակիցներ ունեք, ապա այսօր նրանց հանդեպ հաղթանակ կտանեք: Ձեր հմայքը ոչ մեկին անտարբեր չի թողնի,իսկ մենամարտին հետևողները միանշանակ կերկրպագեն ձեզ: Մի խուսափեք գրասենյակային սիրավեպ սկսելուց, այն կարող է օգտակար լինել բոլոր առումներով:

Առյուծ: Զերծ մնացեք ցանկացած քննադատությունից, անտեղին արված դիտողությունը կարող է լուրջ խնդիրների առիթ դառնալ: Ազդեցիկ մարդկանց հետ շփումն այսօր ցանկալի չէ: Փոխարենը կարող եք ինքնուրույն աշխատել ,նորանոր ծրագրեր մշակել: Հնարավոր է փոքրիկ գումարային շահույթ:

Կույս: Աշխատանքը ոչ միայն հրաշալի է ստացվում, այլ նաև հաճելի զգազողություններ է պարգևում: Առավել բարձր է ստեղծագործական ներուժը և եթե մինչ օրս գլուխգործոց չեք ստեղծել ,ապա այսօր ճիշտ այդ օրն է : Մի վախեցեք բարդ թվացող գործերից: Կարող եք լուծումներ գտնել՝ հմտորեն օգտագործելով ձեր գիտելիքները:

Կշեռք: Որքան էլ փորձեք կենտրոնանալ աշխատանքի վրա, ավաղ այսօր դա ձեզ մոտ չի ստացվի: Ինչն ամենևին էլ զարմանալի չէ, քանզի շրջապատում բոլորը շեղում են ձեր ուշադրությունը թե կողմնակի խոսակցություններով և թե իրենց սեփական խնդիրներով: Շատ Կշեռքներ կարող են կորցնել իրենց բնորոշ սառնասրտությունը և սխալներ թույլ տալ:

Կարիճ: Կենտրոնացեք աշխատանքի վրա: Այսօր կունենաք բոլոր հնարավորությունները մասնագիտական հաջողությունների հասնելու համար: Կայացրած որոշումներում չեք սխալվի:Բարենպաստ օր է ազդեցիկ մարդկանց հետ հանդիպումների, ինչպես նաև ինքնադրսևորման համար:

Աղեղնավոր: Այսօր գործերը որքան էլ պարզ թվան , ամենայն լրջությաբ մոտեցեք դրանց: Խնդիրներ կարող են առաջանալ ինչպես սեփական անփութության հետևանքով ,այնպես էլ թշնամիների շնորհիվ, վերջիններս այսօր չափազանց հնարամիտ կգտնվեն: Հնարավոր են ֆինանսական խնդիրներ:

Այծեղջյուր: Բարեհաջող օր է կենտրոնացում, գիտելիքներ ու փորձ պահանջող աշխատանք կատարելու համար: Հնարավոր է արդյունավետ համագործակցություն, կլինեն նաև գործնական գայթակղիչ առաջարկներ : Այսօր աշխատանքը փոխելու որոշում կայացրած Այծեղջյուրները հետագայում չեն զղջա:

Ջրհոս: Ֆինանսական լուրջ կորուստներ կրելու վտանգ կա: Պարտականությունների հանդեպ ձեր անլուրջ մոտեցումը կհանգեցնի մի շարք սխալների, ինչը դժգոհություն կառաջացնի ղեկավարության շրջանում: Մյուս կողմից դուք փայլուն լուծումներ կտաք ոչ ստանդարտ խնդիրներին և կվաստակեք բարձր պարգևատրում ստանալու բոլոր հնարավորությունները:

Ձկներ: Հարմար օր է զրուցելու համար բոլոր այն մարդկանց հետ ում հետ վերջերս լեզու չեք գտել: Հնարավոր է պարզվի , որ տարաձայնությունները մանրուքների շուրջ են եղել և կարելի է դրանք անտեսել: Հաջող օր է բանակցությունների համար,իսկ օտրերկրացիների հետ հանդիպումները հեռանկարային կլինեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել