26 տարեկան հայտնի երգիչ Ջասթին Բիբերը Twitter-ում պատասխանել է իր հասցեին հնչող բռնաբարության մեղադրանքերին:

Հիշեցնենք՝  նախօրեին նա հայտնվել էր սեքս-սկանդալի կիզակետում: Մի կին մեղադրել էր նրան 2014 թվականին իրեն բռնաբարելու  մեջ:  Կինն ասել էր, թե դա իբր տեղի է ունեցել Four Seasons հյուրանոցում՝ Օսթինում:

Մեղադրանքին միացել է ևս մի կին, որը պնդել է, թե Բիբերի կողմից սեռական բռնության է ենթարկվել 2013 թվականին: Երգիչը գրել է, թե սովորաբար չի պատասխանում մեղադրանքներին, բայց եթե խոսքը վերաբերում է  սեռական բռնությանը, դրան շատ լուրջ է  վերաբերվում:

Բիբերը հերքել է բոլոր մեղադրանքները և պատմել՝ ինչպես է անցկացրել այն ժամանակը, երբ իբր կատարվել է սեռական բռնությունը: Նա իր անմեղությունը ապացուցող փաստեր է հավաքել:  Երաժիշտը պատմել է, որ այդ ժամանակահատվածում իսկապես եղել է Օսթինում, բայց նշված հյուրանոցում երբևէ չի եղել:

Նա անգամ ներկայացրել է վճարման անդորրագրեր՝ այլ հյուրանոցում կեցությունը փաստող: Պատմել է, որ ժամանակ է անցկացրել իր սիրելիի՝  Սելենա Գոմես Բիբերի հետ: Պնդել է, որ անհերքելի ապացուցներ կարող է ներկայացնել, որ այդ մեղադրանքները հիմնովին սուտ են: Նա մտադիր է անգամ համագործակցել իշխանության հետ՝ իր անմեղությունն ապացուցելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել