Shantnews.am-ը գրում է․

Կիպրոսի իշխանությունները որոշել են, որ օտարերկրացի զբոսաշրջիկներից այլևս չեն պահանջելու կորոնավիրուսի բացասական թեստի տեղեկանք: Այս մասին հայտնում է The Guardian-ը:

Մինչ այժմ զբոսաշրջիկները պարտավոր էին ներկայացնել տեղեկանք, որը պետք է հաստատեր վերջին 72 ժամվա ընթացքում կորոնավիրուսի բացակայությունն օրգանիզմում:

Պարբերականի տվյալներով՝ հիմա Կիպրոսի զբոսաշրջության նախարարությունում որոշել են հրաժարվել այս մեխանիզմից ու երկիր ժամանող զբոսաշրջիկների միայն 15%-ից պահանջել այդ տեղեկանքը:

Ավելի վաղ Կիպրոսի իշխանությունները հայտարարել էին, որ եթե իրենց երկրի տարածքում զբոսաշրջիկը վարակվի կորոնավիրուսով, ապա նրանք իրենց վրա կվերցնեն այդ զբոսաշրջիկի բուժման ծախսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել