Panorama.am-ը գրում է․

Հունիսի 22-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվել է  Հայաստանի նախաձեռնությամբ առաջադրված Ցեղասպանության կանխարգելում բանաձևը (Resolution on prevention of genocide): Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

«Բանաձևը, որն ավանդաբար ներկայացվում է Հայաստանի կողմից, հիմնվում է Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի տրամաբանության վրա: Բանաձևը վերահաստատում է Կոնվենցիայի այն դրույթը, որ պատմության բոլոր ժամանակաշրջաններում ցեղասպանությունը մեծ կորուստներ է պատճառել մարդկությանը:

Բանաձևը համաշխարհային հանրության ուշադրությունը սևեռում է ցեղասպանության հանցագործության վտանգի և ժամանակակից աշխարհում այս հանցագործության կրկնումը բացառելու գաղափարի վրա՝ ընդգծելով այդ սոսկալի հանցագործության վերացման ուղղությամբ պետությունների միասնական ջանքերի անհրաժեշտությունը:

2020 թվականին Հայաստանի կողմից ներկայացված բանաձևը ևս մեկ անգամ վերահաստատում է այն գաղափարը, որ անցյալում գործած ցեղասպանությունների արդարացումը կամ դրանց ժխտումը կարող են հանգեցնել նոր բռնությունների:

Բանաձևի թարմացված տեքստը ներառել է բազմաթիվ նոր դրույթներ. ի թիվս այլոց, ընդգծվել է այն իրողությունը, որ ցեղասպանության վտանգ կա այն երկրներում, որտեղ զանգվածային կերպով խախտվում են մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, այդ թվում, թիրախավորվում և հետապնդվում են էթնիկ, ռասայական, ազգային կամ կրոնական փոքրամասնությունները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել